ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ուղերձը ՌԴ ԱԳՆ-ին կփոխանցվի Ռուսաստանում ԿԺԴՀ դեսպանատան միջոցով, հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։
Ինչպես հաղորդում է ԿԺԴՀ Կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA), Կիմ Չեն Ինը «շնորհավորական ուղերձ է հղել» Պուտինին։
«ՌԴ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Սին Հոն Չոլը շնորհավորական ուղերձը կփոխանցի ՌԴ արտաքին գործերի նախարարությանը»,- մեջբերում է Yonhap-ը:
--00—ՅՄ