Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ մեքենան բախվել է պատին, որը փլուզվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ԲԲ

 

Այսօր՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, որը փլուզվել է կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։ 


 

--00—ՍՊ