ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Ռուսաստանի խնդրանքով այսօր նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման հետ, տելեգրամում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
«Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակումից հետո իրանցիները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրանքով դատապարտել այս գործողությունը: Իրանցիների նամակին հետևելով՝ մենք խնդրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ անցկացնել»,-գրել է Պոլյանսկին։
Նրա խոսքով, նիստը նշանակել է ապրիլի 2-ին ժամը 15.00-ին (Մոսկվայի ժամանակով 22.00-ին):
--00—ՅՄ