ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով բարձր եկամուտ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
«Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։
Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»:
--00—ՅՄ