Առաջնորդի որդիների սպանությունը խաթարում է զինադադարի հնարավորությունները․ ՀԱՄԱՍ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

հա

 Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց առաջնորդ Իսմայիլ Հանիի որդիների սպանությունը խաթարում է Իսրայելի հետ զինադադարի հասնելու հնարավորությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կատարի Al Jazeera հեռուստաալիքին այդ մասին ասել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից  Բասեմ Նայիմը՝ իրենց առաջնորդի որդիների սպանության մեջ մեղադրելով Իսրայելի վարչապետին։ 

Նրա խոսքով՝ Նեթանյահուն ամեն ինչ անում է՝ արգելափակելու կամ խաթարելու հրադադարի շուրջ համաձայնության հասնելու ցանկացած հնարավորություն։

Ապրիլի 10-ին ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հաստատել է, որ Հանիի երեք որդիներն ու չորս թոռները զոհվել են Գազայի հյուսիսում գտնվող փախստականների ճամբարին իսրայելացի զինվորականների հարվածի հետևանքով։ 

--00—ԼՀ