ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին թվիթերի իր էջում գրել է, որ Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի և հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի կողմից Հայաստան բերված գործարար պատվիրակությունը պատմական առաքելության ավարտին հյուրընկալվել է Ֆրանսիայի դեսպանատանը։
Նա կարճ ներկայացրել է արդյունքը՝ «շփումներ, պայմանագրեր, աշխատատեղեր՝ Ֆրանսիայում և Հայաստանում, հույսեր և գործողություն»։
--00—ՅՄ