ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Ապրիլի 16-ին ժամը 09:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն փողոցի գազասպառողների գազամատակարարումը, այս մասին տեղեկացնում են Գազպրոմ Արմենիայից։
«Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման գազատար։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրությունում։
--00—ՅՄ