ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ անհրաժեշտ է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում, ներառյալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից նշում են, որ Ռուսաստանը ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից՝ ի տարբերություն Արևմուտքի, որը
փորձում է ապակայունացնել Հարավային Կովկասը Ուկրաինայից հետո․
«Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու համար հավաքական Արևմուտքը ձգտում է խարխլել դաշնակցային հարաբերությունները հետխորհրդային տարածքում, ոչնչացնել հավաքական անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությամ մեջ։
--00—ՍՊ