ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Ապրիլի 29-ին Երևանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել:
Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ ապրիլի 29-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի երեխայի:
--00—ԼՀ