ԱԺ պատգամավորը տեսակցել է Տավուշում իշխանության սադրանքի արդյունքում կալանավորված 4 քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

76e8c1856e1cd230ba636625afc73c66_1714629998

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ:

Իշխանությունն առաջին փուլում փորձում էր մեկուսացնել Տավուշում ակտիվ քաղաքացիական կեցվածք դրսևորող անձանց, հետագայում պայքարը Երևան տեղափոխելուց հետո, դրանք նաև այլ դրսևորումներ ստացան:

Հայրենիքի պաշտպանության համար պայքարող, ազգային արժանապատվության համար կռիվ տվող ցանկացած հայ այս իշխանության համար թշնամի է և նա այս տիպի անձանց շարքից հանելու համար պատրաստ է ամենաանթույլատրելիին»:

--00—ՅՄ