ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ասել է, որ վշտացած և ցնցված է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ և անկեղծ ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին և Իրանի ժողովրդին։
«Խորապես վշտացած և ցնցված եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից: Նրա ներդրումը Հնդկաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում միշտ կհիշվի: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին և Իրանի ժողովրդին: Հնդկաստանը վշտի այս պահին Իրանի կողքին է»,- գրել է Մոդին X սոցիալական ցանցերում։
--00—ՅՄ