Այն, ինչ Արցախում է եղել, հիմա լինում է Հայաստանում, տեսնում ենք, թե ով է հանձնում ՀՀ-ի տարածքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Բագրատ Սրբազանի առաջնորդած այս շարժմամբ հույսը, որ մենք վերադառնալու ենք Արցախ, դարձել է հավատ և վստահություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Բագրատ Սրբազանի ղեկավարած «Սրբազան շարժման» մասին։

Հակադարձելով հնչեցված այն կարծիքներին, որ արցախցիները հանձնել են Արցախը, իսկ հիմա փորձում են Հայաստանը հանձնել,  Հակոբյանն ասաց․ «Այն, ինչ մեր հետ տեղի է ունեցել պատերազամից հետո 4 տարիների ընթացքում, հիմա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Գոնե այստեղ՝ հողի վրա, մենք տեսնում ենք, թե ով է հանձնում Հայաստանի տարածքները»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ