Հաղորդում եմ ներկայացրել դատախազին պատգամավորի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

9e57a77f802253ad33848a1751adb111_M

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Օրենքի առջև հավասարություն սկզբունքի մնացորդ տարրերը կամ կպահպանվի, կամ կարձանագրվի, որ այն այլևս գոյություն չունի: Կոնկրետ ոստիկանների նկատմամբ պետք է հարուցվի հանրային քրեական հետապնդում, ի թիվս այլի ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ հատկանիշներով: Հարուցելու լիազորությունը Դատախազության տիրույթում է:

Որպեսզի հարց չհնչի արդյոք հաղորդում ներկայացվել է Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ, թե ոչ, հստակ պատասխանում եմ հաղորդումը ներկայացրել եմ անձամբ: Հաղորդումը ներկայացրել եմ Գլխավոր դատախազին: Որպեսզի ժամանակ չկորսվի որոշ «ոստիկանների» ինքնության պարզման ուղղությամբ, դա ևս կատարվել է հաղորդման մեջ»:

--00—ՅՄ