Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

445170708_122206637462003277_5268315595921404679_n

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ մայիսի 29-ին‚ ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։

Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ։

--00—ՅՄ