Մենք պետք է այնպիսի ապագա կերտենք, որտեղ յուրաքանչյուրդ կզգաք ձեզ սիրված․ քաղաքապետը՝ երեխաների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

444761455_1021309722684350_7492892945900792202_n

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է․ «Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ:

Երևանի քաղաքապետարանում բոլորս պատասխանատու ենք ձեզ աջակցելու և առաջնորդելու հարցում: 

Մենք պետք է այնպիսի ապագա կերտենք ձեզ համար, որտեղ յուրաքանչյուրդ կզգաք ձեզ սիրված, գնահատված և կկարողանաք բացահայտել ձեր ողջ ներուժը:

Մի վախեցեք երազել ավելիի մասին և ձգտեք այն ամենին, ինչ ձեզ դուր է գալիս: Հիշեք, որ դուք կարող եք փոխել աշխարհը դեպի լավը»:

--00—ՅՄ