Ուրեմն ծաղրածուն էլ եք դու, ինչ ասել եք ստեղից, էլի դուք եք... իջևանցի տղա եմ, ասածներիս էլ՝ տեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Խորհրդարանում այս պահին թեժ մթնոլորտ է, թե իշխանական, թե ընդդիմադիր պատգամավորները «փոխանակվում են» տարբեր հայտարարություններով, որոնք պարունակում են, այդ թվում անձնական վիրավորանքներ։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր խոսքում անդրադարձավ այդ հայտարարություններին՝ նշելով, որ ամեն մարդ իր ասածների համար պետք է պատասխան տա։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փորձեց հանդարտեցնել իրավիճակը, սակայն ընդգծելով, թե իր հասցեին ևս տարբեր հայտարարություններ են հնչում։ Դանիելյանն իր հերթին նշեց, որ իր ընտանիքի հասցեին նույնպես սպառնալիքներ են հնչում․ «Բայց ես չեմ մտածում, որ դա դիտավորյալ ձեր կողմից կազմակերպված բան է, իսկ դուք այս ամբիոնից ասում եք, թե դա կազմակերպված է»,-ասաց նա։

«Ուրեմն ծաղրածուն էլ եք դու, ինչ ասել եք ստեղից, էլի դուք եք։ Իջևանցի տղա եմ, ասածներիս էլ՝ տեր»,-նշեց Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ