ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
Հունիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Պաատա Պատիաշվիլիի հետ։
Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը և այս համատեքստում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։
--00—ԼՀ