Իրանի նախագահական ընտրության քարոզարշավը թեժ է անցնում․ մշակութային և հասարակական հարցերով վեճեր են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

ֆֆ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Իրանի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքին․

«Այժմ տեղի է ունենում թեկնածուների երրորդ հեռուստաբանավեճը, որը նվիրված է մշակութային և հասարակական հարցերին։

Ակնհայտ ամբոխահաճո հայտարարություններով հանդես եկող բարեփոխական թևի թեկնածու Մասուդ Փեզեշքիանին հակադարձելով, պահպանողական թևի թեկնածուներից Թեհրանի ներկայիս քաղաքապետ Ալիռեզա Զաքանին հեռուստաբանավեճի ընթացքում հայտարարեց, որ իր թեկնածությունը չի հանելու, մնալու է ընտրարշավում և առնվազն չի թողնելու, որպեսզի Փեզեշքիանը դառնա նախագահ։

Իրանականության հայրենասիրական գաղափարների կրող իրանցի վերլուծաբաններն էլ շարունակում են խստագույնս քննադատել Փեզեշքիանին՝ վերջինիս նախընտրական շտաբին մեղադրելով նաև Իրանի ազգային միասնությունը խաթարող բովանդակությամբ քարոզչական պաստառներ օգտագործելու մեջ։

Այս պահին նման բովանդակությամբ առվազն երկու պաստառ է տարածվել՝ միտված թյուրքալեզու իրանցիների երկու հանրույթներին՝ ատրպատականցիներին և ղաշղայցիներին»,- մանրամասնել է իրանագետը։ 

--00—ՍՊ