Իրանի փոխնախագահը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

d

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Արեֆն առաջիկա օրերին կժամանի Հայաստան։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X-ի էջում գրել է․

«Առաջիկա օրերին Պակիստան և Հայաստան կմեկնի իմ առաջին տեղակալը։ Հուսով ենք, որ այս ուղևորությունները կբարելավեն մարդկանց կյանքը։ Իրանի 14-րդ կառավարությունը ձգտում է ողջ աշխարհի հետ քաղաքական և տնտեսական դիվանագիտություն հաստատելուն՝ Արևմուտքից Արևելք, Նյու Յորքից մինչև Սամարղանդ: Ինչպես և խոստացել էինք, Արևելքի և Արեւմուտքի հետ փոխգործակցելու ենք՝ հիմնվելով ազգային շահերի վրա»,- գրել է նա։ 

72-ամյա Մոհամմեդ Ռեզա Արեֆը, որը ծնվել է Իրանի Յազդ շրջանում, Մահմուդ Ահմադինեժադի ղեկավարման շրջանում 2001-2005թթ.եղել է առաջին փոխնախագահը: 2024 թվականի հուլիսի 28-ին Արեֆը կրկին նշանակվել է Իրանի առաջին փոխնախագահի պաշտոնում։ 


 

--00—ՍՊ