ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News
ՆԳՆ-ից 24News-ին փոխանցեցին, որ Շիրակի օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է:
«Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգ տվողի ինքնությունը պարզելու համար»,- մանրամասնեց ՆԳՆ խոսնակը:
Նշենք նաև, որ այս պահի դրությամբ օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնված է:
Մերի Մանուկյան
--00—ԼՀ