ՀՀ-ում այս ծառայությունը կբարելավվի․ ԱՄՆ դեսպանը հանդիպել է Կալիֆորնիայի մանկաբույժներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

photo_2024-07-09_14-45-40

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպեց Կալիֆորնիայի Ֆրեսնո քաղաքի Valley Children’s Healthcare հիվանդանոցի մանկաբույժներին և վարչական անձնակազմին, որոնք Հայաստան էին ժամանել «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի» հետ գործընկերության շրջանակում։ 

Այս գործընկերությունը միտված է առողջապահական հարցերում հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդմանը և նպատակ ունի փորձի փոխանակման ու համագործակցության միջոցով բարելավել մանկաբուժական ծառայությունները Հայաստանում։

--00—ՅՄ