ՀՀ-Թուրքիա սահմանին ընթանում է հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

image_750x_6257ee76e9118

Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը՝ «Լուրեր»-ին տեղեկացրել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Այս ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել ավելի քան 2 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում:

--00—ՅՄ