ՄԱԿ-ին կոչ ենք անում` Բաքվից պահանջել անհապաղ ազատել հայ գերիներին, Կլիմայի կոնֆերանսը հետաձգել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Խորը մտահոգություն ենք հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը Ադրբեջանում անցկացնելու որոշման վերաբերյալ։ Այս որոշումը անհամատեղելի է ՄԱԿ-ի նպատակների և արժեքների հետ՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու վարքագիծը մարդու իրավունքների հարցերում, Բաքվի բանտերում շարունակում են ապօրինաբար պահվել հայ գերիներ, սա հակասում է միջազգային նորմերին և մարդու իրավունքներին։

Այս մասին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց մասնակիցներից մեկը։ Նշենք, որ ակցիային մասնակցում են անհետ կորածների ծնողները, նրանք պահանջում են վերադարձնել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին, ինչպես նաև նամակ են հանձնելու ՄԱԿ մշտական համակարգողին։

«Ադրբեջանն իրականացրել է Արցախի բնակչության բռնի տեղահանում, ինչը համարվում է ցեղասպանության տեսակ՝ համաձայն ցեղասպանության կոնվենցիայի, Ադրբեջանը չի կատարել ՄԱԿ-ի պահանջները Արցախի հարցի վերաաբերյալ։ Մտավախություն կա, որ COP29-ից հետո Ադրբեջանը կարող է խոչընդոտել հայ գերիների ազատ արձակմանը»,-ասաց նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ