ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Այսօր՝ օգոսոտսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի 3-րդ փողոցի 9-րդ փակուղում տուն է այրվում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված տան 2-րդ հարկում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Քաղաքացիների շնորհիվ է առաջին հերթին կանխվել կրակի տարածումը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ այրվել է Հռիփսիմե Բ.-ին պատկանող տան 2-րդ հարկի սենյակի փայտե հատակից մոտ 2 քմ տարածք, ներքնակ և անկողնային պարագաներ:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
© https://shamshyan.com/hy/article/2024/08/24/1267918
--00—ԱՊ