ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների ողջույնի միջոցառմանը:
Շնորհավորելով համալսարանականներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հակիրճ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և դիվանագիտությանն առնչվող հարցերը:
Դավիթ Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, որ ապագա միջազգայնագետի մասնագիտական հաջողության հիմնաքարը որակյալ կրթությունն է:
Եզրափակելով ելույթը՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը բարի երթ է մաղթել ուսանողներին:
--00—ՅՄ