ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այց է կատարել Անկարա։ Նախագահական համալիրում կազմակերպվել է պաշտոնական ընդունելության արարողություն։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Դիմավորման արարողությունից հետո Էրդողանը և Սիսին առանձնազրույց են ունեցել։ Մամուլի համար դռնփակ հանդիպումից հետո երկու նախագահների գլխավորությամբ գումարվելու ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստ։
Պաշտոնական տեղեկությամբ՝ հիշյալ խորհրդի նիստում Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունները վերանայվելու են բոլոր առումներով, քննարկվելու են համագործակցության հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերը։
Երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձ է կատարվելու նաև Գազայում տիրող իրավիճակին և իսրայելական հարձակումներին։
Հանդիպման շրջանակներում օրակարգում է նաև հարաբերությունների պայմանագրային հիմքերն ամրապնդելուն ուղղված որոշ փաստաթղթերի ստորագրումը։
Ակնկալվում է, որ այս այցը նոր խթան կհաղորդի Թուրքիա-Եգիպտոս հարաբերություններին և կնպաստի ոչ միայն երկկողմ համագործակցության ամրապնդմանը, այլև ընդհանուր տարածաշրջանային անվտանգության ապահովմանը։
--00--ԼՀ