ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Սեպտեմբերի 6-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ արդիականացված Հրատապ արձագանքման հարթակը, որի միջոցովՀայաստանի կառավարությունն առավել արդյունավետորեն կկարողանա համակարգելհրատապ արձագանքման իրավիճակում հայտնված անձանցտրամադրվողօժանդակությունը։
ԱՄՆՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի կառավարությունը բարելավել է Հրատապ արձագանքման հարթակը՝ առավել արդյունավետ կերպով համակարգելու կարիքի մեջ գտնվող ընտանիքներին հասցեագրվողպետական օժանդակությունը՝ աղետների և հրատապ արձագանքման իրավիճակներում։
«Կարծում եմ, որ արդիականացված հարթակը կբարելավի սոցիալական ծառայությունների տրամադրումը տուժած բնակչությանն արտակարգ իրավիճակների ժամանակ, կբարելավի տվյալների հասանելիությունը տեղեկացված որոշումներ կայացնելու նպատակով և կբարձրացնի ճգնաժամերին արդյունավետորեն արձագանքելու ընդհանուր պատրաստակամությունը»,- ասաց ԱՄՆ ՄԶԳհայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոնմիջոցառման ժամանակ հնչեցրած իր ելույթում։
Այս նախաձեռնությունը խթանում է հրատապ արձագանքման իրավիճակների ժամանակ սոցիալական պաշտպանության ծառայությունների պլանավորումն ու համակարգումը: Այս արդիականացված գործիքը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջնորդվող սոցիալական պաշտպանության ոլորտի ընթացիկ բարեփոխումների կարևոր մաս է կազմում:
«Մեր նախկին փորձը ցույց է տվել, որ նմանօրինակ հարթակներն արդյունավետ գործիք են առկա մարտահրավերներին արագ և նպատակային արձագանքելու գործում։ Հրատապ արձագանքման հարթակը թույլ կտա ցանկացած իրավիճակում լինել պատրաստ ու հնարավորություն կտա մասնավոր նախաձեռնություններին ևս գույքագրել առկա ռեսուրսները՝ լինելով վստահ, որ ցանկացած իրավիճակում իրենց տնօրինած ռեսուրսները կբաշխվեն հասցեական ու կծառայեն թիրախային նպատակին»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Այս ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, Դիմոքրասի Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով։«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնըմշակել և բարելավել է սույն թվային հարթակը։
Համակարգը բաց է, հասանելի, և սպասարկում է՝
- այն անձանց կամ ընտանիքներին, որոնք վերջին 72 ժամում տուժել են այնպիսի իրավիճակներից, ինչպիսիք են հեղեղում, ջրհեղեղ, կարկտահարություն, ցրտահարություն, փոթորիկ, ուժեղ քամի,
- երկրաշարժ, սողանք, փլուզում, հրդեհ, համաճարակ, համավարակ և մեկուսացում,
- այն կազմակերպություններին և անհատներին, որոնք ցանկանում են տրամադրել ռեսուրսներ ՀՀ կառավարությանը՝ հրատապ արձագանքման իրավիճակներից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով։
Հրատապ արձագանքման հարթակում գործում է նաև սոցիալական աջակցության քարտեզ, որն ապահովում է հասանելիությունտուժած մարզում գործող աջակցության ծառայություններին։
--00--ԼՀ