ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը․
«Ի՞նչ փոփոխություն կլինի առաջիկա խաղում․․․ Դեռ ժամանակ ունենք, այսօր նախախաղային մարզումն է, մենք նաև վերլուծում ենք տվյալները, ըստ այդմ կկազմենք թիմի մարտավարությունը վաղվա խաղի համար։ Մենք շատ աշխատանք ենք կատարում, խաղից խաղ ֆուտբոլիստները բարելավում են իրենց որակները։
Ես շատ ուրախ եմ, որ թիմում կա Հարոյանի պես ֆուտբոլիստ (նա վաղը 85-րդ հանդիպումը կարող է անցկացնել հավաքականի կազմում): Գոհ եմ նրա պահվածքից, մոտեցումից՝ մարզումներին և խաղերին։ Նույնը կարող եմ ասել նաև Հովհաննիսյանի, Չանչարևիչի, Չալըշըրի վերաբերյալ։ Նրանց առկայությունը կարևորում եմ հավաքականում։ Իսկ Նաիր Թիկնիզյանի հետ ամեն ինչ կարգին է, նա պատրաստ է վաղվա խաղին։
Հս․Մակեդոնիայի հավաքականը բարձրակարգ թիմ է։ Վերլուծել ենք, նրանց խաղը դիտել ենք։ Պատրաստվում ենք վաղվա խաղին, գիտենք մրցակցին։
--00—ՍՊ