ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Հրազդան ՋԷԿ-ի տարածքում չգործող ձուլարանում պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, այս պահին նա վիրահատվում է։ Այս մասին 24News-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։
Խոսնակի խոսքով՝ 4 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյուն է որոտացել Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում, որի հետևանքով կա զոհ և վիրավորներ։
--00--ԼՀ