ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Իշխանությունը կորոշի՝ կարևո՞ր է գնալ Մայր Տաճարի բացմանը, թե ոչ, պետք չէ քաղաքականացնել, հուզական դաշտից պետք է դուրս գանք։ Իշխանությունը զբաղված է, շատ խնդիրներ կան, եկեղեցու բացմանը չգնալով` երկրի հետագա ճակատագիրը չի որոշվում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
«Մայր Տաճարի բացմանը մասնակցելն այն հարցը չէ, որի վրա կարելի է այդքան ծանրանալ, իշխանության գործառույթների մեջ չէ, հոգևոր դասը թող իր գործունեությունն անի, եթե հարմար լինի, կմասնակցենք, եթե ոչ, չենք մասնակցի»,- ընդգծեց պատգամավորը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ պատմական հայրենիքի մասին մտածելով` կորցնում ենք իրական Հայաստանը, պատգամավորը նկատեց․ «Մեր ուղեղում մշտապես պատմական Հայաստանն է, այլապես չէինք երգի՝ «Ղարս-Ղարս», երգելով հայրենիք չենք պահում։ Կոչ չեմ անում պատմական Հայաստանը մոռանալ, այն մեր հոգու մեջ է, բայց որպես ՀՀ քաղաքացի` պետք է մտածենք, ինչ անենք, որ իրական Հայաստանը հզորանա»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ