ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհավորում է ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ:
«Անկախությունը ժողովրդի ինքնորոշման բարձրագույն մակարդակն է, նրա զարգացման և առաջընթացի հենքը: Անկախությունը նաև հոգեվիճակ է՝ արժանապատվության և նվիրումի նյութականացում»,-ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ