ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Բացում նախաձեռնության հայտարարությունը․ Արցախի դեմ ցեղասպան ագրեսիայի համապարփակ գնահատականներ․
«Արցախի հակամարտությունը խորն արմատներ ունի: 20-րդ դարի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշ տարածքներ դարձան վիճելի: 1921 թվականին Խորհրդային Միությունը Լեռնային Ղարաբաղը բռնակցեց Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ որպես ինքնավար մարզ: ԽՍՀՄ փլուզման ժամանակ, Արցախում հայերից ազատվելու նպատակով, ադրբեջանական կողմը գնաց վայրագությունների և Արցախի հայ ժողովուրդն իր ինքնորոշման հարցը բարձրացրեց, որին հաջորդեց պատերազմը: Պատերազմի ընթացքում Արցախը հռչակեց իր անկախությունը։ Պատերազմը շարունակվեց մինև 1994 թ.։ Արցախը de facto անկախ էր, սակայն միջազգայնորեն չճանաչված: 2020 թ.-ի պատերազմն էապես փոխեց իրավիճակը, իսկ այս օրը՝ 2023 թ.-ի սեպտեմբերի 23-ին Արցախից մասսայաբար բռնագաղթեցին հայերը։
Մեր նպատակն է այս հայտարարությամբ ներկայացնել մանրամասն ու հստակ գնահատական այն դերակատարներին, որոնց սխալ որոշումներն ու անգործությունը թույլ են տվել շարունակել Ադրբեջանի ղեկավարության և իրենց հովանավորների ցեղասպանական քաղաքականությունը:
Ալիևյան Ադրբեջանը
Ադրբեջանի կառավարությունը, Իլհամ Ալիևի գլխավորությամբ, իրականացրեց՝
-Լաչինի միջանցքի շրջափակում՝ խախտելով 1994 թ.-ի և 2020թ.-ի զինադադարները,
-Առհամարհեց Միջազգային քրեական դատարանի վճիռը՝ բացել միջանցքը,
-2023 թ.-ի սեպտեմբերին ռազմական հարձակում գործեց Արցախի վրա,
-Արցախի հայ բնակչության բռնի տեղահանություն իրականացրեց՝ ուղեկցված սպանություններով, առևանգումներով, գերեվարումներով և ունեզրկումներով։
Այս գործողությունները մարդկության դեմ հանցագործություն են, որոնք միջազգային հանրության տարբեր շերտերում բորոշվում են որպես բռնի էթնիկ զումներ: Գործողությունները, ըստ միջազգային քրեական իրավունքի, սահմանվում են՝ ցեղասպանություն, քանզի այն հայ ազգության դեմ է իրականացվել, որի մասին հայտարարել է Ադրբեջանի բռնապետը։
--00—ՍՊ