«Հեզբոլլահ»-ը հաղորդել է Իսրայելի ռազմական օդանավակայանին և ռազմակայանին հասցրած հրթիռային հարվածներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Screenshot_6

Գիշերը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը ծանր հրթիռներով հարված է հասցրել Իսրայելի Աֆուլա քաղաքի շրջանում գտնվող ռազմական օդանավակայանին և «Ռամաթ-Դավիդ» ավիաբազային: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։ 

«Հեզբոլլահ»-ի զինվորականները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ իսլամական դիմադրությունը «Ֆադի-1» և «Ֆադի-2» հրթիռներ է արձակել Աֆուլայի արևմտյան մասում գտնվող «Մագիդո» ռազմական օդանավակայանի ուղղությամբ: Երկրորդ հայտարարության մեջ «Հեզբոլլահ»-ի զինվորականները նշել են, որ «Ֆադի-2» հրթիռներով գնդակոծվել է Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող «Ռամաթ Դավիդ» ռազմակայանը։

Ըստ «Ալ-Մանար» հեռուստաալիքի՝ սեպտեմբերի 23-ին «Հեզբոլլահ»-ը «պատասխանել է Լիբանանում շարունակվող իսրայելական հարձակմանը, իսլամական դիմադրության մարտիկները հարվածներ են հասցրել օկուպացված Պաղեստինի հյուսիսում, այդ թվում՝ Հայֆայի և Տվերիայի մերձակայքում գտնվող իսրայելական օբյեկտներին»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ