Վտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը․ փաստահավաք աշխատանքների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

photo_2024-09-25_11-34-19

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ։

1. Վտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը։

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի հատվածում ՀՀ տարածքի մի մասի զավթումից հետո ադրբեջանական զինված ծառայողներն իրականացնում են ծառերի մեծածավալ ապօրինի հատումներ։

Ըստ մեր նախնական ուսումնասիրության՝ արդեն հատվել է մոտ 10,000 ծառ՝ արևելյան և սովորական բոխի, վրացկան և խոշոր կաղիններ, հատպտղային կենի, արևելյան հաճարենի ու սոսի և այլն։ Նաև արգելոցի՝ Ներքին Հանդ գյուղի անմիջական հարող տարածքներում աճում են Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ բույսեր, այդ թվում խոտաբույսեր և ծառափային տեսակներ (գնարբուկ, տերեփուկ, հայկական սրոհունդ և այլն)։

 Ամրագրված բոլոր փաստերը։

--00—ՅՄ