ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Լարսին այլընտրանք կա՝ լաստանավը. հիմա չի աշխատում, որովհետև պետք չէ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին՝ գործադիրը Լարիսն այլընտրանք ունի՞, թե ոչ։
«Լարսին այլընտրանք իհարկե կա՝ լաստանավը. հիմա չի աշխատում, որովհետև պետք չէ, ինչի՞ աշխատենք, անիմաստ փող ծախսենք, պետք լինի՝ էլի կշահագործենք։ Այն ժամանակ պետք էր, աջակցեցինք, հետո դարձավ տնտեսապես ոչ նպատակահարմար», - իր խոսքում նշեց Պապոյանը։
--00—ԱՊ