Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

s

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպում է ունեցել Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Բասամ Սաբաղի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բանակցությունները սկսվել են միակողմանի պատժամիջոցներին հակազդելու հարցում համագործակցության մասին հռչակագրի ստորագրմամբ։

Լավրովն ու Սաբաղը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ իսրայելական հարվածների ենթարկված Լիբանանում իրավիճակի սրման լույսի ներքո:

 


 

--00—ՍՊ