Վիեննայում ներկայացվել են հայկական հոգևոր և աշխարհիկ երաժշտական ժառանգության ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

dd
Վիեննայի Երաժշտության և կատարողական Արվեստի համալսարանի, Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի համագործակցությամբ՝ Ավստրիայում Հայաստանի դեսպանության պատվո հովանու ներքո անցկացվող «Կոմիտաս» միջազգային գիտաժողովը հոկտեմբերի 8-ին ավարտվեց Հայաստանից ժամանած «Գեղարդ» երգչախմբի համերգով։ Հայտնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից։
 
«Յոզեֆ Հայդն» լեցուն սրահի բուռն ծափողջյուններով ուղեկցված համերգի ծրագրում հայկական հոգևոր և աշխարհիկ երաժշտական ժառանգության հայտնի ստեղծագործություններն էին՝ դասական և ժամանակակից մշակումներով:
 

--00—ՍՊ