Մայիսին ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել․ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ռռ.j

Մայիսին տեղի ունեցած ջրհեղեղի վնասները դեռ չեն փոխհատուցել, մարզպետարանը զգուշացնում է նոր ջրհեղեղի մասին, գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Տավուշի մսրզպետարանը, հղում անելով «Հիդրոերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին, բնակչությանը նախազգուշացնում է առաջիկա օրերին հորդ անձրևների, դրա հետևանքով հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի ելքերում ջրերի զգալի ավելացման մասին։

Այս տարվա մայիսի 28֊ի ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել, միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում ջրհեղեղից քանդած հատվածները դեռ վերականգնված չեն, այժմ էլ նոր ջրհեղեղ է սպասվում»,- գրել է Սարգսյանը։

 --00—ԼՀ