ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-15-ը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի Սենթ Էթիեն քաղաքում, որի նպատակը համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն էր: Հայտնում են Կապանի համայնքապետարանից։
Հնգօրյա աշխատանքային այցի շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, այցելություններ համայնքային կենտրոններ, պաշտոնական միջոցառումներ, որոնց ընթացքում համայնքի ղեկավարը հանդես է եկել մի շարք ելույթներով։
Այցի առաջին օրը պատվիրակության անդամները հանդիպել են Լուարի ֆրանս-հայկական դաշինքի կողմից կազմակերպված՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Երկրորդ օրը՝
Հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակներ դրել՝ Հայաստանի հրապարակում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
Մասնակցել թատերական ընթերցման՝ նվիրված Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանին և նրա մարտական խմբին
Այցելություն՝ համալսարանական հիվանդանոցային կենտրոն
Այցելություն՝ համալսարանական հիվանդանոցային կենտրոն
Այցելություն՝ քաղաքային կինոգրադարան և թվային մեդիա գրադարան
Երրորդ օրը՝
Այց՝ Ժոֆֆրուա Գիշար մարզադաշտ և «ԱՍՍԵ»-ի թանգարան
Հանդիպում՝ ֆրանսիահայ հեղինակներ Ժան Պիեռ Քոթչյանի և Անտուան Ագուջյանի հետ, ովքեր ներկայացել են իրենց «Կարմիր սարեր» և «Լռության ճիչը. հայկական հիշողության հետքեր» ստեղծագործություններով
Այցելություն՝ արհեստի և արդյունաբերության թանգարան
Հանդիպում՝ Սենտ Էտիենի Երիտասարդական խորհրդատվական խորհրդի և երիտասարդների հետ
Չորրորդ օրը՝
Սուրբ և անմահ պատարագ՝ տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ ձեռամբ Տեր Սահակ քահանա Ղարիբյանի
Էրվե Տաբոնեի «Կապան. ներկայի հիշողությունը» լուսանկարների ցուցահանդեսի բացում
Էրվե Տաբոնեի «Կապան. ներկայի հիշողությունը» լուսանկարների ցուցահանդեսի բացում
Աշխարհաքաղաքական համաժողով՝ բանախոսներ Գևորգ Փարսյանի, Տիգրան Եգավյանի և Հովհաննես Գևորգյանի մասնակցությամբ
Կապան համայնքի և Սենթ էթիենի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողություն
Հինգերորդ օրը՝
Այցելություն Դիզայնի կենտրոն
2025 թվականի համագործակցության շրջանակի քննարկում և ամփոփում, որի ընթացքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ՝ առողջապահության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում ծրագրեր իրականացնելու համար։
--00—ՍՊ