Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել Տաթևիկ Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

17545732_0_0_1601_904_2072x0_60_0_0_36ca4b016d8f808afe28dc2965a9b6d7

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակել Տաթևիկ Գրիգորյանը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի ԲԴԽ-101-Ո-227 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Տաթևիկ Գրիգորյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»։

--00—ՅՄ