Թրամփը չի բացառել, որ կարող է վերանայել ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Capture3

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ապագայում կարող է վերանայել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ԱՄՆ-ը դուրս բերելու իր որոշումը։

«Ես լքեցի ԱՀԿ-ն, որտեղ մենք տարեկան վճարում էինք 500 միլիոն դոլար, իսկ Չինաստանը՝ 39 միլիոն դոլար»,- ասել է ամերիկացի առաջնորդը շաբաթ օրը Լաս Վեգասում ելույթի ժամանակ։ Թրամփը ևս մեկ անգամ պնդել է, որ ԱՀԿ-ի ղեկավարությունն իրեն առաջարկել է վերադարձնել ԱՄՆ-ին տարեկան վճարումների ծավալը մինչև 39 միլիոն դոլար՝ «Ես հրաժարվել եմ դրանցից»,- ասել է նա։

«Միգուցե մենք մտածենք դա նորից անելու մասին», - ասել է Թրամփը՝ նկատի ունենալով կազմակերպությանը ԱՄՆ-ի անդամակցության շարունակականությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թրամփը գործադիր հրաման է ստորագրել, որով ԱՄՆ-ն դուրս է գալիս ԱՀԿ-ից։

--00—ՅՄ