Նեթանյահուն նախատեսում է փետրվարին հանդիպել Թրամփի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Capture

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է փետրվարի առաջին կեսին Վաշինգտոնում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է N12 հեռուստաալիքը։

Նշվում է, որ Նեթանյահուի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ նույնիսկ Գազայի հատվածից պատանդներին ազատելու գործարքի առաջին փուլի ավարտից առաջ։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին հայտարարեց, որ Դոհայի, Կահիրեի և Վաշինգտոնի միջնորդական ջանքերի արդյունքում Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության են եկել. Գազայում պահվող պատանդների ազատ արձակում և հրադադարի ռեժիմի հաստատում։

Առաջին փուլի ընթացքում, որը կտևի 42 օր, ՀԱՄԱՍ-ը կազատի 33 իսրայելցի պատանդների՝ հրեական պետության բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց։

--00—ՅՄ