Դեսպան Մկրտչյանը Պատրաստի համալսարանի գրադարանին է նվիրել հայկական մշակույթին նվիրված գրականություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

467692708_975390637956052_3700149186898159821_n

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալվել է Հունաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքի՝ Պատրասի համալսարանում:

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար, կարևորեց մի շարք ոլորտներում Հունաստանի գիտական փորձը և մասնավորապես ընդգծեց Պատրասի համալսարանի գիտակրթական և ուսումնամեթոդական բարձր մակարդակը:

Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Խրիստոս Բուրասը շնորհակալություն հայտնեց այցելության համար, ներկայացրեց համալսարանի գործունեության ուղղությունները, առանձնահատկությունները և գիտահետազոտական հաջողությունները: Ռեկտոր Բուրասը պատրաստակամություն հայտնեց ընդլայնելու Հայաստանի համալսարանների հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում, որը կարող է ամրապնդվել հուշագրի ստորագրմամբ:

Կողմերը պայմանավորվեցին քննարկված թեմաների շուրջ գործնական քայլեր ձեռնարկել և դիտարկել հուշագրի մշակման և ստորագրման հնարավոր մոտ ժամկետները:

Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը Պատրաստի համալսարանի գրադարանին է նվիրել հայկական մշակույթին և հայոց պատմությանը նվիրված գրականություն։

 --00—ՅՄ