Մեղք լինենք, մեր հույսն Աղազարյանն է դարձել, որ պետք է պայքարի Փաշինյանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Փաշինյանի ընտանիքը մի նպատակ է հետապնդում՝ լրատվական դաշտը լցնել իրենցով։ 1990-ական թվականներին դեղին մամուլի վերջին էջում «Светский хроник» հատված կար, հիմա նա նույնն է անում՝ հեծանիվ քշում, ճաշում, մարդկանց զբաղացնում, որ լուրջ բաների մասին չխոսեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը։ 

Անդրադառնալով պաշտոնանկություններին և մանդատ դնելուն՝ Գալստյանը նշեց, որ թիմն ինքնուրույնությունից զրկված է, որևէ մեկը չընդդիմացավ Փաշինյանի որոշմանը, հնազանդորեն մանդատները դրեցին։ «Հիմա բոլորը քաջալերում են Աղազարյանին, որ մանդատը չդնի, մեղք լինենք մենք՝ մեր հույսն Աղազարյանն է, որ պետք է պայքարի Փաշինյանի դեմ։ 

«Փաշինյանն իրավունք չունի խորհրդարանական երկրում ասի, որ մանդատ դնեն, հոռի բարքեր են, մեկին բոլորով հոշոտելու» սկզբունքն է իշխում։ Բայց մենք ավելի կարևոր հարցեր պետք է լուծենք, մեր հեղինակությունը հետ բերենք, Սփյուռքի հետ կապերը համակարգենք, կարգավորենք, որ համաշխարհային ընթացքին համահունչ լինենք»,- ընդգծեց բանախոսը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ