ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են ․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Համացանցում տարածվում է կեղծ տեղեկատվություն՝ սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ։ Անհայտ մարդիկ սոցիալական ցանցում տարածում են տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ` միաժամանակ կցելով վիրուս պարունակող հղում․
«Տղերք, ինչ-որ մեկը սոցիալական վճար է ստացել? Ինձ խորհուրդ է տվել գործընկեր եւ գումար արդեն հասել է իմ հաշվին. Եթե ինչ-որ մեկին դա պետք է, Դուք նույնպես կարող եք ստանալ այն»։
Պաշտոնապես հայտնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն նման տեղեկատվություն չի տարածել և այն չի համապատասխանում իրականությանը։
Հորդորում ենք չբացել կցված հղումը` Ձեր իսկ անձնական տվյալների անվտանգության ապահովման նպատակով:
Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք հետևել բացառապես ՊԵԿ պաշտոնական լրահոսին»։
--00—ԼՀ