Արթուր Սողոմոնյանը հանդիպել է Փյունիկի ակադեմիայի սաների ծնողներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Ars-1-750x375

«Փյունիկի» տնօրենների խորհրդի նախագահ Արթուր Սողոմոնյանը ու ակումբի գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը հանդիպել են ակադեմիայի ծնողական համայնքների ներկայացուցիչներին:

«Ցանկանում եմ հանգստացնել մեր ակադեմիայի սաների ծնողներին ու վստահեցնել, որ ոչինչ չի փոխվելու»,- ասել է Արթուր Սողոմոնյանը:

Ծնողական համայնքների ներկայացուցիչների հետ քննարկվել են ակադեմիայում սպասվող փոփոխություններն ու մի շարք այլ հարցեր:

«Փյունիկի» ղեկավարները նաև պատասխանել են ծնողներին հուզող հարցերին:

--00—ՅՄ