Փյունիկը Հայաստանից Ռուսաստան տեղափոխել չեմ կարողանա․ Արթուր Սողոմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

artur-soghomonyan-750x375

Երևանի «Փյունիկ» ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը, ով ակումբը վաճառքի է հանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, «СЭ»-ին տված հարցազրույցի ժամանակ կիսվել է Ռուսաստան հնարավոր տեղափոխության մասին իր կարծիքով։

«Դա նույնն է, ինչ զրոյից ակումբ հիմնելը, պարզապես Ռուսաստանում և երկրորդ լիգայում։ Իմ մասնակցության հիմնական գաղափարը ֆուտբոլում ֆուտբոլիստների պատրաստման գործընթացն է, որը շատ եմ ցանկանում բարձր մակարդակի հասցնել։ Դա այն է, ինչ ինձ իսկապես հետաքրքրում է։

Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում, շատ տաղանդավոր երեխաներ կան։ Սակայն մեր հիմնական խնդիրը պատրաստման տեխնոլոգիաներում է։ Մենք հետ ենք մնացել եվրոպական լավագույն երկրներից։ Հավանաբար, մեզ մոտ սա սկսվեց 90-ականներին, երբ հետխորհրդային երկրներում այլ խնդիրներ կային, իսկ այդ ժամանակ ֆուտբոլն արագ զարգանում էր։

Հայաստանում ես ունեմ մեծ ակադեմիա, որտեղ գրանցված է 2000 երեխա։ Ակումբը Հայաստանից Ռուսաստան տեղափոխել չեմ կարողանա։ Դրա համար անհրաժեշտ է նոր պատմություն սկսել՝ երեխաներ հավաքել և այլն», — ասել է Սողոմոնյանը «СЭ»-ին։

Սողոմոնյանը «Փյունիկը» ձեռք էր բերել 2017 թվականին։ Այդ ժամանակից ի վեր ակումբը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։

--00—ՅՄ