ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24news
«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը մեկնաբանել է թիմի՝ ռուս խաղացողների համար վիզաների խնդիրը, փոխանցում է Armsport.am-ը։
«Նույն խնդիրն ունեինք անցյալ տարի՝ Վիլնյուսի «Ժալգիրիսի» դեմ խաղում։ Այս տարի պատմությունը կրկնվեց Էստոնիայի հետ, իսկ թե ինչ կլինի Շվեդիայի հետ (Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլ դուրս գալու դեպքում «Փյունիկը» կխաղա «Կալմարի» հետ – խմբ)։
Էստոնիայի վիզան Հայաստանում տրվում է Լիտվայի դեսպանատան կողմից, իսկ Շվեդիայի վիզան՝ Լեհաստանի։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը սկզբունքորեն վիզաներ չեն տալիս ռուսներին՝ պատճառաբանելով, որ դա իրենց պետական քաղաքականությունն է։ Ինչպես մեզ ասացին Լեհաստանի հյուպատոսությունում, նույնիսկ եթե մենք ֆուտբոլիստի համար վիզա ստանանք որևէ այլ երկրի միջոցով և գանք նրանց խաղին, այն տեղում կարող է չեղարկվել, իսկ խաղացողը՝ արտաքսվել: Սա արդեն չափազանց է, որը սկսում է ոչնչացնել ամեն ինչ, և նույնիսկ Ռուսաստանի սահմաններից դուրս։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ