ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների, ինչպես նաև Կալուգայի օդանավակայանի շահագործման համար, հաղորդում է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո», «Ժուկովսկի» և «Կալուգա» օդանավակայանների շահագործման համար:
Նշվում է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
--00—ՅՄ