Թրամփը հայտարարել է Պուտինի հետ բանակցելու ցանկության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

ss

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ դա կարող է տեղի ունենալ իր պարտավորությունները պաշտոնապես ստանձնելուց հետո առաջին վեց ամիսների ընթացքում։ 

«Հուսով եմ, որ Պուտինի հետ կբանակցեմ մինչև վեց ամիսը լրանալը»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավոր է, որ նա բանակցություններ վարի Պուտինի հետ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին երեքից վեց ամիսների ընթացքում:

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի պատճառների մասին՝ նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը շատ-շատ տարիներ Ռուսաստանի համար խնդրի զգալի մասն է եղել։ Թրամփի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը սկսվել է այն պատճառով, որ Բայդենն ասել է՝ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին:

 --00—ՍՊ